Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Գագիկ Ծառուկյան. Արդարությունը հիվանդանում ա, բայց չի մահանում

Գագիկ Ծառուկյան. Արդարությունը հիվանդանում ա, բայց չի մահանում
09.12.2018 | 17:57

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը և պնդումներին, թե դա քաղաքական հետապնդում է, ասաց. «Պարզ կլինի քննությունից հետո: Կա օրենք, օրինականություն, բոլորը օրենքի առաջ հավասար են: Կժխտվի, կասեն անմեղ ա, կարդարացնեն, մեղավոր ա՝ կպատժեն: Կան իրավապահ մարմիններ, կդիմեն Եվրադատարան, ստեղ ընդեղ ու կտեսնեն ինչ ա: Արդարությունը հիվանդանում ա, բայց չի մահանում», - ասաց նա:

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ