Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արմեն Ռուստամյան. Քարոզարշավի համար տրված ժամանակը քիչ էր

Արմեն Ռուստամյան. Քարոզարշավի համար տրված ժամանակը քիչ էր
09.12.2018 | 17:57

Մեծ հույսով ու հավատով քվեարկեցի հանուն մեր երկրի ապագայի` ասաց ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը։ «Մեր ժողովուրդը շատ մեծ ակնկալիքներ ունի այս ընտրություններից և քվեարկեցի հանուն նրա, որ այդ ակնկալիքներն արդարանան, չհիասթափվի, տեսնի այն Հայաստանը, որը երազում է», - ասաց Արմեն Ռուստամյանը։ Նա նշեց, որ քարոզարշավի համար տրված ժամանակն աննախադեպ քիչ էր, ասելիքը՝ շատ-շատ:

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ