Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արամ Սարգսյան. Գիտեք՝ ինչքան եմ երազել այս օրվա մասին, որ մեր ժողովուրդը գա ընտրության՝ առանց փող վերցնելու

Արամ Սարգսյան. Գիտեք՝ ինչքան եմ երազել այս օրվա մասին, որ մեր ժողովուրդը գա ընտրության՝ առանց փող վերցնելու
09.12.2018 | 17:58

Գիտեք ինչքան եմ երազել այս օրվա մասին, որ մեր ժողովուրդն առանց խախտումների, առանց փող վերցնելու, առանց ճնշումների, գա ընտրության, քվեարկելուց հետո լրագրողներին ասաց «Մենք» դաշինքի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:


«Երևի իմ կյանքի տասնյակ տարիներ նվիրել եմ դրան, գերկարևոր եմ համարել արդար ընտրությունները», - ասաց նա: Արամ Սարգսյանը գոհ է նաև քարոզարշավից, իրենց՝ որպես նորաստեղծ դաշինքի, մի քիչ ժամանակն է քչություն արել: «Իմ մասնակցած քարոզարշավներից լավագույնն էր՝ հավասարության և ամեն ինչի առումով: Միակ թերությունը, որից անընդհատ բողոքել եմ, ժամանակի կարճությունն էր, գուցե դա մեզ համար կարևոր էր, որովհետև նոր ձևավորված դաշինք ենք», - ընդգծեց նա:

Դիտվել է՝ 427

Մեկնաբանություններ