Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արմեն Ռուստամյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին

Արմեն Ռուստամյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին
09.12.2018 | 17:59

ՀՅԴ-ն հետևելու է գործընթացներին և իր գնահատականը կտա, լրագրողներին ասաց ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշմանը։

Հարցին` Քոչարյանը կարծում է, որ սա վենդետա է իր նկատմամբ և իշխանությունների բիրտ ճնշումների արդյունքնում է դատարանը կայացրել իրեն կալանավորելու որոշումը, Ռուստամյանն արձագանքնեց. «Դա դատարանը կորոշի։ Կարծում եմ, որ այս դատաքննությունն այնքան մեծ հնչեղություն և նշանակություն ունի, որ այստեղ պետք է ամեն ինչ շատ բծախնդիր կատարվի՝ հարգելով օրենքի տառն ու ոգին։ Սա առաջին ամենամեծ քննությունն է լինելու մեր դատական համակարգի։ Կարծում եմ, որ մենք հետագայում կունենանք ավելի հստակ ասելիք և մեր մոտեցումները հրապարակային կներկայացնենք»:

Դիտվել է՝ 379

Մեկնաբանություններ