ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

ԿԸՀ քարտուղարը չի շտապում պնդել, որ մասնակցության ցուցանիշը ցածր է

ԿԸՀ քարտուղարը չի շտապում պնդել, որ մասնակցության ցուցանիշը ցածր է
09.12.2018 | 18:03

Աժ արտահերթ խորհրդարանական ընտրությունն անցկացնելու համար ԿԸՀ-ն կատարել է հսկայական նախապատրաստական աշխատանքներ` ասել էԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: Բոլոր հնարավոր միջոցներով մարդկանց ծանուցվել է մասնակցել քվեարկությանը, բաժանվել են ծանուցումներ՝ ընտրություններում քվեարկության կարգի մասին: Նա տեղեկացրեց, որ տպագրվել է 30 մլն քվեաթերթիկ, որի համար ծախսվել է 50 տոննա թուղթ: Ծախսված գումարի քանակի մասին Սմբատյանը ոչինչ չասաց, միայն նկատեց, որ գումարները տրամադրել են դոնոր կազմակերպությունները և պետական բյուջեից ոչինչ չի ծախսվել: Ըստ տարբեր տեղեկությունների, նախապատրաստական աշխատանքների համար ծախսվել է 7 մլն ԱՄՆ դոլար: Հարցին, թե ԿԸՀ-ն «հսկայական նախապատրաստական» աշխատանք է կատարել, սակայն, տվյալները հուշում են, որ ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշ է գրանցվել, Սմբատյանը պատասխանեց. «Ես դրա համար կոչ եմ անում, որ բոլոր ընտրողները գնան ընտրատեղամաս ու հանուն մեր երկրի ապագայի քվեարկեն»:
Նա նկատեց, որ դեռ շուտ է մասնակցության նվազ ցուցանիշի մասին վերլուծություններ կամ եզրակացություններ անել: «Օրը առջևում է», - ասաց նա:

Դիտվել է՝ 412

Մեկնաբանություններ