ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 37 ահազանգ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 37 ահազանգ
09.12.2018 | 18:05

Աժ արտահերթ ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 37 ահազանգ: Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիության և կահավորման խնդիրներին, հաշվառման վայրից տարբերվող վայրում ընտրելու հնարավորությանը, տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող, այդ թվում՝ ստացիոնար բուժման մեջ գտնվող, քվեարկության օրը ընտրողների ցուցակում չընդգրկված անձանց ընտրական իրավունքի իրացմանը և մի շարք այլ խնդիրներին: Թեժ գծին ստացված զանգերին զուգահեռ՝ Պաշտպանի աշխատակազմում նաև ուսումնասիրվել են այսօր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած 500 հրապարակում:


Պաշտպանի աշխատակազմում վերլուծվում են թեժ գծի և հրապարակումների միջոցով վեր հանված ընտրական իրավունքների իրացմանն առնչվող խնդիրները, ներառյալ՝ մարզերում: Պաշտպանին վերապահված լիազորությունների շրջանակում մարզեր գործուղված արագ արձագանքման խմբերի միջոցով իրավասու մարմիններից պահանջվում են պարզաբանումներ ձեռնարկված քայլերի ուղղությամբ:

Դիտվել է՝ 429

Մեկնաբանություններ