Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով կոչ է անում ընտրողներին գնալ տեղամասեր

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով կոչ է անում ընտրողներին գնալ տեղամասեր
09.12.2018 | 18:09

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ Քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ընտրողներին գնալ տեղամասեր ու մասնակցել քվեարկությանը:

Facebook-ի ուղիղ եթերում նա ասել է. «Հասկանում եմ, որ կիրակի է ու մարդիկ կարթնանան, սուրճ կխմեն ու կգնան տեղամասեր։ Ես հույս ունեմ, որ ՀՀ քաղաքացիներն անպայման կգնան ընտրական տեղամասեր ու կկատարեն իրենց ընտրությունն՝ այսպիսով իրենց նպաստը բերելով Հայաստանում ազատ արդար ու ժողովրդավարական ընտրությունների կայացմանը», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ընտրողներին. «Վստահ եղեք, ընտրությունների արդյունքները ձևավորվելու են բացառապես ձեր կատարած ընտրության հիման վրա»:

Դիտվել է՝ 762

Մեկնաբանություններ