Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին
09.12.2018 | 18:10

Բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ անդրադարձել են դեկտեմբերի 9-ին Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Al Jazeera-ն գրում է, որ մայիսին «թավշյա հեղափոխություն» անելուց հետո, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցանկանում է այս ընտրություններով ամրապնդել իր դիրքերը:

«Փաշինյանի հաղթանակը կավարտի ավելի վաղ տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունը: Դա կլինի նրա հռչակած «թավշյա հեղափոխության» վերջին շտրիխը»,- գրում է թերթը` նկատելով, որ Փաշինյանն իր խոստացած փոփոխությունները կկարողանա անել խորհրդարանում մեծամասնություն ունենալու դեպքում:
Yahoo News-ը ևս գրում է, որ արտահերթ ընտրությունները Փաշինյանի համար իր իշխանությունն ամրապնդելու միջոց են:
«Ամերիկայի Ձայն»-ը կանխատեսում է, որ «բարեփոխիչ» Փաշինյանը կվերընտրվի վարչապետի պաշտոնում, իսկ նրա «Իմ քայլը» դաշինքը խորհրդարանական մեծամասնություն կկազմի: Ընդգծվում է, որ 2008թ. կալանավորված Նիկոլ Փաշինյանը, որ թերթի նախկին գլխավոր խմբագիր է, խոստացել է վերընտրվելու դեպքում սերտացնել համագործակցությունն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ:


BBC-ն հիշեցնում է հեղափոխությանը հաջորդած կարևոր ներքաղաքական զարգացումների մասին: Մեջբերվում է ՀՀԿ անդամ, ընտրություններին որպես թեկնածու մասնակցող Արմեն Աշոտյանի տեսակետը, համաձայն որի երկրի բազմակուսակցական ժողովրդավարությունը վտանգում է «հետհեղափոխական էյֆորիան», ինչն էլ նա կանխատեսում է տեսնել քվեարկության արդյունքների ամփոփումից հետո:


«Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայությունը նշում է, որ դեկտեմբերի սկզբին Gallup-ի անցկացրած սոցհարցման արդյունքները վկայում են, որ ընտրողների բացարձակ ֆավորիտը «Իմ քայլը» դաշինքն է: Մնացած կուսակցություններից որևէ մեկին չի հաջողվել 6% շեմը հաղթահարել:

Դիտվել է՝ 946

Մեկնաբանություններ