«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նաիրա Զոհրաբյան. Հունան Պողոսյանն ուղղորդում է ընտրողներին՝ քվեարկել Իմ քայլը դաշինքի օգտին

Նաիրա Զոհրաբյան. Հունան Պողոսյանն ուղղորդում է ընտրողներին՝ քվեարկել Իմ քայլը դաշինքի օգտին
09.12.2018 | 18:13

Սյունիքի մարզից ֆեյսբուքյան ուղիղ եթերով ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին ու մարզի համայնքապետերին մեղադրել է «Իմ քայլը» դաշինքի օգտին աշխատելու համար: Ըստ նրա՝ մարզում համայնքապետերը մարդկանց ուղղորդում են՝ քվեարկելու «Իմ քայլը» դաշինքով առաջադրված թեկնածուների օգտին: Նաիրա Զոհրաբյանը նախ ասաց, որ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում ընտրություններն ընդհանուր առմամբ ընթանում են խաղաղ, ակտիվությունը նույնքան է, որքան ՀՀ մյուս մարզերում:

«Առանձնապես շատ մեծ ակտիվութուն չկա, բայց Սյունիքում և Վայոց Ձորում, երբ որ ես քիչ առաջ նայեցի վիճակագրություը, 2017-ի համեմատ կարծես թե ակտիվությունը նույնն է»,- ասաց նա: Զոհրաբյանը նշեց, որ քիչ առաջ հեռախոսով զրուցել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: «Եվ հիմա ուղիղ եթերով դիմում եմ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, բոլոր համայնքապետերին, ովքեր տարբեր համայնքներում բացահայտ ուղղորդում են տարբեր համայնքների բնակիչներին գնալ և քվեարկել Իմ քայլը դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածուներին: Պարոն Պողոսյան, դուք հավատարմորեն ծառայել եք Ռոբերտ Քոչարյանին, դուք նույնքան հավատարմորեն ծառայել եք Սերժ Սարգսյանին, հիմա դուք փորձում եք նույն արջի ծառայությունը մատուցել Նիկոլ Փաշինյանին: Ես վստահ եմ, որ վարչապետը չի հրահանգել ձեզ՝ լինել Հռոմի Պապից ավելի կաթոլիկ, հավաքել համայնքապետերին և հրահանգել աշխատել Իմ քայլը դաշինքի թեկնածուների օգտին: Ես հիմա կրկին ԿԸՀ նախագահի և կառավարության ուշադրությունն եմ հրավիրում Սյունիքի մարզպետի վրա: Եթե դուք փորձում եք, չեմ ուզում շատ ավելի կոպիտ ձևակերպում ընտրեմ, եթե դուք մտածում եք, որ կարողանալու եք առավելագույն քվե ապահովելով՝ պահպանել ձեր աթոռը, ես հույս ունեմ, որ այն, ինչ Սիսիանում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ որևէ ուղղորդված քվե ինձ պետք չէ, անկեղծորեն հավատում եմ, որ վարչապետը ճիշտ է», ասաց նա: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ համայանքապետերը, ովքեր մարզպետից հրահանգներ են ստացել, իրենց պահում են գռեհիկ, սպառնում են համայնքի բնակիչներին, կրկին ուղղորդում են քվեարկելու «Իմ քայլը» դաշինքի օգտին:

«Նրանց բարեկամական հորդոր՝ ձեր ժամանակն անցնել է, եթե դուք մտածում եք, որ հիմա առավելագույն քվե ապահովելով՝ կարողանալու եք դեկտեմբերի 9-ից հետո պահել ձեր պաշտոնները, ես խորապես համոզված եմ, որ այդպես չի լինելու: Եթե մենք մեր երկրում անում ենք համակարգային փոփոխություններ, բոլորդ պետք է հեռանաք: Բոլոր նրանք, ովքեր ստրկամտորեն ծառայել են Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և հիմա էլ կարծում են, որ նույն ներքին ստրկամտությամբ պետք է ծառայեն նոր իշխանություններին, պետք է հեռանան: Դուք իրավունք չունեք պաշտոն զբաղեցնել, որովհետև չեք կարող ազատ մտածել: Ձեր ներսում նստած է ստրուկը»,- ասաց Զոհրաբյանը: Նա հորդորեց դադարեցնել պրեսինգը ընտրողների վրա, չուղղորդել մարդկանց:


Նաիրա Զոհրաբյանը նաև ընտրակաշառքի հնարավոր բաժանման մասին հայտնեց: Ասաց, որ քիչ առաջ իրեն տեղեկատվություն են փոխանցել, թե «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներից մեկի կողմից փորձ է արվում ֆինանսական ներգործություն ունենալ ընտրողների վրա: «Ես այս պահին որևէ բան չեմ հրապարակի, որովհետև սիրում եմ աշխատել բացառապես փաստերի հետ: Եթե տվյալ տեղեկատվությունը հաստատվի, իսկ ինձ խոստացան, որ առաջիկայում կներկայացնեն կոնկրետ փաստեր, ապա ես կհրապարակեմ այն թեկնածուի անունը, ով հենց հիմա Սիսիանում փորձում է ընտրակաշառք բաժանել»,- ասաց նա:

Խայտառակ միջադեպ Երեւանի 6/9 տեղամասում
«Անկախ դիտորդը» հաղորդում է, որ Երևանի 6/9 տեղամասում դիտորդը տեսաձայնագրել է քվեարկության գաղտնիության խախտման մի քանի դեպք, որտեղ անհայտ անձը ծրարներից հանել է քվեաթերթիկը, ստուգել, նորից դրել ծրարում, դրանից հետո միայն ընտրողը հնարավորություն է ունեցել քվեաթերթիկը գցել քվեարկության արկղ։ Սպիտակի 22/22 տեղամասում ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող անձին օգնողի տվյալները չեն լրացվել։

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ