Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արմեն Սարգսյան․ Սա կարևորագույն իրավունքն է մեր ժողովրդի, հետևաբար՝ տոն է

Արմեն Սարգսյան․ Սա կարևորագույն իրավունքն է մեր ժողովրդի, հետևաբար՝ տոն է
09.12.2018 | 18:14

Սա յուրաքանչյուր քաղաքացու համար իր պատասխանատվությունը ցուցադրելու պահն է` հայտարարեց նախագահ Արմեն Սարգսյանը 9/59 ընտրատեղամասում արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկելուց հետո:


«Ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին, ՀՀ բոլոր քաղաքացիներին այսօրվա առթիվ՝ ընտրությունների օր է, ժողովուրդը իր կամքը պետք է արտահայտի, և ժողովրդի իրավունքն է: Եվ քանի որ սա կարևորագույն իրավունքն է մեր ժողովրդի, հետևաբար՝ տոն է: Եվ ես հույս ունեմ, որ մեզնից յուրաքանչյուրը այդ տոնը կնշի իր պարտականությունը կատարելով, գալով իր ընտրական տեղամաս և ընտրելով, ընդ որում՝ ընտրելով ազատ, անկաշկանդ և անկախ՝ անկախ նրանից, թե ինքը ում է իր ձայնը տալու», - ասաց նախագահը: «Իսկապես, ես հույս ունեմ, որ այս ընտրությունները լինեն ազատ և անկախ: Եվ հետևաբար՝ սա պետք է լինեն ընտրություններ ապագայի համար, որովհետև յուրաքանչյուր ընտրող պետք է մտածի և դատի իր խղճով, մտածի իր ընտանիքի մասին, իր երեխաների և նաև այն պատասխանատվության մասին, որ ինքը կրում է: Որովհետև պատասխանատվություն կրում են բոլորը մեր երկրի ապագայի համար՝ և նախագահը, և վարչապետը, և Ազգային ժողովը և Ազգային ժողովի նախագահը, և նախարարները, բայց նախ և առաջ՝ յուրաքանչյուր քաղաքացի: Եվ սա յուրաքանչյուր քաղաքացու համար իր պարտականությունը և պատասխանատվությունը ցուցադրելու պահն է», - ընդգծեց Արմեն Սարգսյանը՝ կրկին շնորհավորելով ընտրությունների առթիվ և մաղթելով, որ դրանք լինեն իսկապես ազատ և անկախ:

Դիտվել է՝ 472

Մեկնաբանություններ