Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էդմոն Մարուքյան. Ես քվեարկել եմ Հայաստանի ներկայի համար

Էդմոն Մարուքյան. Ես քվեարկել եմ Հայաստանի ներկայի համար
09.12.2018 | 18:16

«Ես քվեարկել եմ Հայաստանի այն ներկայի համար, որը սկսել է և Հայաստանի այն ապագայի համար, ինչի մասին մենք խոսել ենք ամբողջ քարոզարշավի ընթացքում»` քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Հարցին՝ «Այսօր է՞լ եք երկրորդը լինելու տրամադրությամբ եք եկել», Մարուքյանը պատասխանեց․ «Այսօր ոչ թե երկրորդը լինելու տրամադրությամբ ենք, այլ այսօր երկրորդն ենք և քաղաքացիների այս ակտիվ մասնակցությունը, կարծում եմ, դրա մասին է խոսում»:
Լրագրողների խնդրանքով Մարուքյանը անդրադարձավ ընտրությունների ընթացքին: «Մի շարք մտահոգող տեղեկություններ ունենք, որը օպերատիվ կերպով ոստիկանության հետ փոխանակում ենք: Բնականաբար, չեմ կարող անուններ տալ, որովհետև դա հակաքարոզչության մաս կհանդիսանա, բայց ուղերձս քաղաքացիներին հետևյալն է, որ այսօր հնի և նորի կռվի ավարտն է և ես մեր քաղաքացիներին կոչ եմ անում շատ ակտիվ գնալ ընտրական տեղամասեր և իրենց քաղաքացիական պարտքը կատարել, հանկարծ չմտածել, որ ամեն ինչ ավարտված է», - նշեց «Լուսավոր Հայաստանի» նախագահը:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ