Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին. ժամը 20։00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին. ժամը 20։00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը
09.12.2018 | 22:35

Հայաստանի Հանրապետությունում ավարտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Ժամը 20։00-ին փակվել են հանրապետությունում գործող բոլոր 2010 ընտրատեղամասերը։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք` «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, «Օրինաց երկիր» կուսակցությունները:

Դիտվել է՝ 333

Մեկնաբանություններ