Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ենթադրյալ ընտրական հանցագործության 31 դեպքով նախապատրաստվում են նյութեր

Ենթադրյալ ընտրական հանցագործության 31 դեպքով նախապատրաստվում են նյութեր
10.12.2018 | 00:37

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ուսումնասիրել և ամփոփել է դեկտեմբերի 9-ի ժամը 13.00-ի դրությամբ Աժ արտահերթ ընտրությունների քվեարկության գործընթացին առնչվող ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ստացած 64 դեպքի ահազանգ, որոնց ստուգման ուղղությամբ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից իրականացվել կամ իրականացվում են համապատասխան գործողություններ:


Դեպքերից 11-ն արձանագրվել և հաշվառվել են ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների մոնիթորինգի արդյունքում, 53-ի վերաբերյալ առերևույթ տվյալներն ստացվել են քաղաքացիներից ոստիկանություն կամ դատախազություն ներկայացված դիմումներով և հաղորդումներով, ՀՀ ոստիկանության աշխատակիցների զեկուցագրերով:31 դեպքով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր: Դրանցից 27-ն առնչվում է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձին (ՀՀ քրեական օրենսգրքի 153 հոդված), 4-ը՝ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված):
Իսկ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակող 33 դեպքով իրականացվել կամ իրականացվում են ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում մի մասով արդեն հերքվել են ներկայացված ենթադրյալ հանցագործության փաստերը և թողնվել անհետևանք:


Դրանցից՝ 7-ը վերաբերում ՝է ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն 1-ը՝ քվեաթերթիկ հափշտակելուն, 2-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգը խախտելուն, 1-ը՝ ընտրակաշառք տալուն, 1-ը՝ բարեգործության արգելքին, 21-ը՝ այլ դեպքերի: ՀՀ գլխավոր դատախազությունում գործող աշխատանքային խումբը շարունակում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելուն և հաշվառելուն, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված աշխատանքները, որոնց հետագա արդյունքները կհրապարակվեն առաջիկայում:

Դիտվել է՝ 381

Մեկնաբանություններ