Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ոստիկանությունն արձագանքում է Դավիթ Շահնազարյանին

Ոստիկանությունն արձագանքում է Դավիթ Շահնազարյանին
10.12.2018 | 00:37

Ոստիկանության լրատվական ծառայությունը արձագանքում է ՀՀԿ պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանի հայտարարություններին։


«ԶԼՄ-ներով տարածվել է Դավիթ Շահնազարյանի տարածած տեղեկատվությունը, համաձայն որի՝ իր հաշվառման հասցեում ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ինչ-որ անհայտ մարդ է ավելացրել։ Ընտրողների ռեգիստրի տվյալների համաձայն՝ Աղայան փողոցի 15 շենքի բն.2 հասցեում առկա տվյալներներով ընդգրկված են երեք ընտրող՝ Լիլիթ Դավիթի Շահնազարյանը, Դավիթ Գուրգենի Շահնազարյանը և Անահիտ Եղիշի Սողոյանը։ Ընդ որում, Անահիտ Սողոյանը տվյալ հասցեում հաշվառվել է մյուս երկու անձանցից շատ ավելի շուտ՝ 01.08.2000-ին։ Պարոն Շահնազարյանին գոնե քաջ հայտնի է, որ Վալերի Օսիպյանը ոստիկանության պետ նշանակվել է ոչ թե մինչև 01.08.2000-ը, այլ 2018-ին։ Բազմիցս պարզաբանել ենք, որ ոստիկանությունը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ հաշվառումից հանելու բնակելի տարածության նախկին բնակիչներին. նրանց հասցեն փոխվում է նոր բնակության վայրում հաշվառման կամ սեփականատիրոջ դիմումի համաձայն կարող է հանվել հաշվառումից։ Թե ով է նշված բնակելի տարածության սեփականատերը, դա արդեն հայտարարություն տարածողը կիմանա։ Եթե ինքն է, իրավասու է նախկին բնակիչներին հանելու հաշվառումից, եթե այնտեղ չեն բնակվում», -ասված է հաղորդագրության մեջ։

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ