«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Նախնական արդյունքեր

Նախնական արդյունքեր
09.12.2018 | 22:39

Երեկոյան ժամը 20:00-ի դրությամբ ավարտվեցին ԱԺ արտահերթ ընտրությունները: Փակվեցին Հայաստանի բոլոր՝ 1998 ընտրական տեղամասերը, և սկսվել է ձայների հաշվարկը: Ընտրողների ցուցակում ընդգրկված է 2 573 779 մարդ: Ըստ ԿԸՀ-ի՝ մինչև ժամը 17։00-ն ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39,54 տոկոսը: ԱԺ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք և ընդգրկված է ընդհանուր թվով 1444 թեկնածու:


Ողջ օրվա ընթացքում ընտրություններին ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Կապանում՝ 47,44 տոկոս, իսկ ամենաքիչը Վաղարշապատում՝ 30,78 տոկոս:
Երեկոյան ժամը 20:00-ի դրությամբ ավարտվեցին ԱԺ արտահերթ ընտրությունները: Փակվեցին Հայաստանի բոլոր՝ 1998 ընտրական տեղամասերը, և սկսվել է ձայների հաշվարկը:

Դիտվել է՝ 382

Մեկնաբանություններ