Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Որքա՞ն գումար են ծախսել քաղաքական ուժերը քարոզարշավի վրա

Որքա՞ն գումար են ծախսել քաղաքական ուժերը քարոզարշավի վրա
10.12.2018 | 00:42

ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, ամենաքիչը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` ԿԸՀ-ի մամուլի ասուլիսում ասաց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը:


«Սահմանված ժամկետներում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը ՀՀ կենտրոնական բանկում բացել են իրենց հիմնադրամները ու ներկայացրել տեղեկանքներ: Կենտրոնական բանկից ևս 3 օրը մեկ անգամ տրամադրվել են տեղեկանքներ ու տեղադրվել կայքում»,- ասաց Բաբիկյանը:


Դեկտեմբերի 8-ի դրությամբ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կատարած նախընտրական քարոզչության ծախսերի պատկերը.
ՀՀԿ - մուծվել է 128 700 200 դրամ, ծախսվել է 127 342 492 դրամ
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն- մուծվել է 6 115 480 դրամ, ծախսվել է 6 115 480 դրամ
ՀՅԴ - մուծվել է 47 87 000 դրամ, ծախսվել է 47 86 922 դրամ
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք- մուծվել է 273 176 551 դրամ, ծախսվել է 268 590 708 դրամ
ԼՀԿ - մուծվել է 52 943 555 դրամ, ծախսվել է 51 105 391 դրամ
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն- մուծվել է 2 985 000 դրամ, ծախսվել է 2 984 700 դրամ
«Ազգային առաջընթաց» կուսակցություն- մուծվել է 490 000դրամ, ծախսվել է 489 400 դրամ
«Մենք» կուսակցությունների դաշինք- մուծվել է 31 461 150 դրամ, ծախսվել է 31 459 837 դրամ
ՕԵԿ - մուծվել է 18 248 000 դրամ, ծախսվել է 18 246 932 դրամ
«Սասնա ծռեր» - մուծվել է 14 315 800 դրամ, ծախսվել է 14 315 258 դրամ
ԲՀԿ - մուծվել է 104 392 269 դրամ, ծախսվել է 102 671 425 դրամ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությունների, դաշինքների ու ԿԲ-ի կողմից տրամադրված տեղեկանքներում խախտումներ չի արձանագրել:

Դիտվել է՝ 480

Մեկնաբանություններ