Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԿԸՀ-ն ամփոփել է 2010 ընտրատեղամասերի արդյունքները, «Իմ քայլը» ստացել է ձայների 70,43 տոկոսը

ԿԸՀ-ն ամփոփել է 2010 ընտրատեղամասերի արդյունքները, «Իմ քայլը» ստացել է ձայների 70,43 տոկոսը
10.12.2018 | 11:47

Ըստ ԿԸՀ -ի 2010 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների, «Իմ քայլը» դաշինքը ստացել է 884 456 ձայն, կամ ձայների 70,43 տոկոսը, երկրորդ տեղում ԲՀԿ-ն է 103 824 ձայն, կամ ձայների 8,27 տոկոսը, երրորդ տեղում ԼՀԿ-ն է` 80 024 ձայն, կամ ձայների 6,37 տոկոսը։


Մնացած ուժերի մեջ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ ՀՀԿ` 59 059 ձայն, կամ ձայների 4,70 տոկոսը, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն՝ 8 530 ձայն, կամ ձայների 0, 68 տոկոսը, ՀՅԴ՝ 48811 ձայն, կամ ձայների 3,89 տոկոսը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն՝ 6456 ձայն, կամ ձայների 0,51 տոկոսը, «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 4122 ձայն, կամ ձայների 0,33 տոկոսը, «Մենք» դաշինք՝ 25 174 ձայն, կամ ձայների 2,00 տոկոսը, ՕԵԿ՝ 12 389 ձայն, կամ ձայների 0,99 տոկոսը, «Սասնա Ծռեր»՝ 22 862 ձայն, կամ ձայների 1,82 տոկոսը։ Քվեարկությանը մասնակցել է 1 260 840 քաղաքացի կամ ընտրողների 48,63 տոկոսը։

Դիտվել է՝ 359

Մեկնաբանություններ