«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Խորհրդարանում կլինի 129 պատգամավոր

Խորհրդարանում կլինի 129 պատգամավոր
10.12.2018 | 11:52

armlur.am. ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով, Իմ քայլը դաշինքն ստացել է 70.43 %, ԲՀԿ-ն՝ 8.27 % «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%: Աժ-ն բաղկացած է նվազագույնը 101 պատգամավորից, որից 1/3-ը պետք է ընդդիմություն լինի: Եվ քանի որ այս ձայներով այդպես չի ստացվում, պատգամավորների թիվն ավելանալու է և այնպիսի համամասնություն է դառնալու, որ ընդհանուր թվի 1/3-րդը լինեն մյուս երկու ուժերը: Ըստ այդմ, շատ նախնական և մոտավոր հաշվարկների համաձայն, խորհրդարանը կունենա 129 պատգամավոր, իսկ մանդատներն էլ կբաշխվեն հետևյալ կերպ. Իմ քայլը – 86 մանդատ, ԲՀԿ – 25 մանդատ, ԼՀԿ – 18 մանդատ:

Դիտվել է՝ 308

Մեկնաբանություններ