Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. Խնդիր էի տեսնում, որ մարդիկ ինտրիգ չէին տեսնում այս ընտրություններում

Նիկոլ Փաշինյան. Խնդիր էի տեսնում, որ մարդիկ ինտրիգ չէին տեսնում այս ընտրություններում
10.12.2018 | 11:53

ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների սակավ մասնակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը կապում է մի քանի պատճառների հետ` «Իմ քայլը» դաշինքի շտաբում մամուլի ասուլիսում ասաց Փաշինյանը:

«Եկեք մոնիտորինգ անենք վերջին 15 տարվա մամուլը, տեսնենք, թե վերջին ընտրություններից հետո ինչ է ասում ընդդիմությունը, ինչ է գրում մամուլը ու ինչ է ասում քաղհասարակությունը: Ասում են, որ իշխանությունը միշտ ունի մի քանի հարյուր հազարանոց ռեսուրս, որը միշտ օգտագործում է. դա բացակա ընտրողներն են, մահացած ընտրողներն են, բացի այդ՝ այս ընտրություններում մարդիկ ոչ թե քաղաքացիներին բերման են ենթարկել ընտրությունների, այլ քաղաքացիներն իրենց կամքով գնում են ընտրությունների: Ես նաև խնդիր էի տեսնում, որ մարդիկ ինտրիգ չէին տեսնում այս ընտրություններում»,- ասաց Փաշինյանը:

Դիտվել է՝ 310

Մեկնաբանություններ