Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

ԿԸՀ-ն ներկայացրել է 2010 տեղամասերի նախնական տվյալները

ԿԸՀ-ն ներկայացրել է 2010 տեղամասերի նախնական տվյալները
10.12.2018 | 11:54

ԿԸՀ-ն ամփոփել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:
Ժամը 07:25-ի դրությամբ մշակված են բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալները. ըստ այդմ՝ առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.43 % ձայներով: Դաշինքի օգտին քվեարկել է 884 456 ընտրող:


Ընտրողների ձայները նաշխվել են հետևյալ կերպ.
ՀՀԿ - 59 059 ընտրող կամ ընտրողների 4.70%
«Քաղաքացու որոշում» - 8530 ընտրող կամ 0.68%
ՀՅԴ - 48 811 ընտրող կամ 3.89%
«Իմ քայլը» - 884 456 ընտրող կամ 70.43%
ԼՀԿ - 80 024ընտրող, 6.37%
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» -6456 ընտրող, 0.51%
«Ազգային առաջընթաց» -4122 ընտրող, 0.33%
«Մենք» դաշինք - 25 174 ընտրող, 2.00%
ՕԵԿ - 12 389 ընտրող, 0.99%
«Սասնա Ծռեր» - 22 862 ընտրող, 1.82%
ԲՀԿ - 103 824 ընտրող, 8.27%


ԱԺ այս ընտրություններին մասնակցում էր 11 քաղաքական ուժ` 9 կուսակցություն և 2 դաշինք: Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը: ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1,260,840 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թվականի ընտրություններից շուրջ 314 000-ով պակաս է:

Դիտվել է՝ 438

Մեկնաբանություններ