«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նիկոլ Փաշինյան. Ցանկացած մարդ կարող է կազմակերպել հանրահավաք

Նիկոլ Փաշինյան. Ցանկացած մարդ կարող է կազմակերպել հանրահավաք
10.12.2018 | 11:55

Հայաստանը ժողովրդավարական երկիր է, յուրաքանչյուր մարդ կարող է հանրահավաք կազմակերպել` ասել է Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաք կազմակերպելու մտադրությանը: «Հավաքների ազատության մասին օրենք գոյություն ունի ՀՀ-ում: Ցանկացած մարդ կարող է կազմակերպել հանրահավաք, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և հավաքներ կարող են լինել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կատարվող գործողությունները վենդետա կոչելու խոսակցություններին:


«Չեմ կարծում, թե Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է կոնսպերատիվ գործունեության համար, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ: Եկեք 2008-ի մարտի 1-ից հետո ու դրանից առաջ մամուլը մոնիթորինգ անենք ու տեսնենք, թե ինչ են գրել, դրանից հետո պարզ կդառնա` դա վենդետա է, թե ոչ»,- ասաց Փաշինյանը:

Դիտվել է՝ 366

Մեկնաբանություններ