Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիկոլ Փաշինյան. ՀՀԿ-ն այս ընտրություններում կստանա այնքան ձայն, որքան վերջին 18 տարում կստանար, եթե լինեին արդար ընտրություններ

Նիկոլ Փաշինյան. ՀՀԿ-ն այս ընտրություններում կստանա այնքան ձայն, որքան վերջին 18 տարում կստանար, եթե լինեին արդար ընտրություններ
10.12.2018 | 11:56

ՀՀԿ-ն այս ընտրություններում կստանա այնքան ձայն, որքան վերջին 18 տարում կստանար, եթե լինեին արդար ընտրություններ։ Այն ինչ ասում էինք 15-18 տարի, այսօր իրականությունն ապացուցեց` «Իմ քայլը» դաշինքի շտաբում ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։


«Ի վերջո չմոռանանք, որ գյուղապետերն ու համայնքապետերը, նրանց 80%-ը ՀՀԿ-ական են, և դրանով ամեն ինչ ասված է, և մենք այդ մարդկանց ոչինչ չենք արել, չենք հետապնդել, կադրային ջարդի չենք ենթարկել, ահա և ամբողջ պատկերը»,-ասաց Փաշինյանը։
Հարցին, թե ինչ է արվելու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման համար, Փաշինյանն ասաց, որ դրանք կան՝ կամարտահայտվող քաղաքացի, արդար ընտրություններ։
Հարցին,թե ԸՕ-ի փոփոխության կարիք կրկին կա՞, Փաշինյանն ասաց, որ պատրաստի փաթեթն ունեն և ամենակարևորը նոր ընտրական ցուցակներ պետք է ունենանք. «Մենք պիտի հստակ թիվ ունենանք, որովհետև բոլորս էլ գիտենք, որ ՀՀ-ում 2 600 000 ընտրող չկա։ Ընտրական ցուցակներում լինելն այլ բան է, երկրում լինելն այլ բան է»: Ռեյտինգային ընտրակարգի մասին Փաշինյանն ասաց, որ ռեյտինգայինի հետ կապված խնդիրներ կան և այդ համակարգը վերացվելու առաջարկը մնում է ուժի մեջ։

Դիտվել է՝ 396

Մեկնաբանություններ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո