Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԵԽ պատգամավորը հայաստանյան նախորդ և այս ընտրությունները համեմատում է գիշեր-ցերեկի հետ

ԵԽ պատգամավորը հայաստանյան նախորդ և այս ընտրությունները համեմատում է գիշեր-ցերեկի հետ
10.12.2018 | 21:37

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Հեյդի Հաութալան տպավորված է Հայաստանում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու փաստով այնքան, որ երեկ գիշերը, մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը, թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ Հայաստանում 2017-ի ապրիլի 2-ին և 2018-ի դեկտեմբերի 9-ին ընտրությունները համեմատելով գիշեր-ցերեկի հետ։


Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԽ պատգամավորը հաստատեց, որ այդ գրառման հեղինակն ինքն է և այժմ էլ պնդում է. «Այո, նախորդ ընտրությունների հետ համեմատ, երբ արձանագրվել էին հետապնդումներ, միջամտություններ, այդ ընտրություններում նման բան չի եղել։ Այս ընտրությունները, ես ուրախ եմ նշել, որ իսկապես ազատ էին»։


Հարցին՝ հայաստանյան նախորդ ընտրությունների վերաբերյալ ԵԽ պատգամավորը դիտարկե՞լ է նման իրավիճակ՝ հետապնդումներ, միջամտություններ և այլն, Հաութալան պատասխանեց, որ 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք դիտարկել են ճնշումներ, եղել է «քվեների առուվաճառք»։ Նա բավականին խիստ գնահատականներ է տվել ընտրությունների ընթացքի մասին, ասուլիսում հայտարարել, որ գործընթացը խարխլվել է ընտրակաշառքների վերաբերյալ հավաստի, կրկնվող տեղեկություններով, ընտրողների, դպրոցներում ու հիվանդանոցներում քաղաքացիական ծառայողների և մասնավոր ընկերությունների աշխատակիցների ահաբեկումներով, վարչական դիրքի չարաշահմամբ:

Դիտվել է՝ 285

Մեկնաբանություններ