«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Միջազգային դիտորդներ. Քվեների առքուվաճառք տեղի չի ունեցել, ընտրություններն անցել են ազատ պայմաններում

Միջազգային դիտորդներ. Քվեների առքուվաճառք տեղի չի ունեցել, ընտրություններն անցել են ազատ պայմաններում
10.12.2018 | 21:37

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները անցել են ազատ ու արդար պայմաններում, կրել են ժողովրդի լայն վստահությունը` լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԱՀԿ հատուկ համակարգող Պիթր Օսուսկին։ Նրա խոսքով՝ մինչև ընտրությունների գործընթացը տեղի են ունեցել քաղաքական լայն բանավեճեր, բայց որոշակի անհանգստացրել է կուսակցությունների ֆինանսավորման կարգը, որը ստեղծել է անհավասար պայմաններ։ Դիտորդը նկատեց, որ Հայաստանում «քվեների առքուվաճառք» տեղի չի ունեցել, որը հնարավորություն է տվել քաղաքական ուժերի միջև կայանա մեծ մրցակցություն։

«Հայաստանի այսօրվա ղեկավարությունը արտահայտել է կամքը՝ անցկացնել ընտրություններ ազատ պայմաններում, չխրախուսել քվեների առքուաճառքը։ Այս ընտրությունները Հայաստանին բերել են կորով և էներգիա», - հայտարարեց Օսուսկին: Նա ասաց, որ առաջին անգամ է դիտորդական առաքելություն իրականացնում Հայաստանում։ Նշեց, թե շատ է լսել, որ ազատ ընտրություններ անցկացնելու հույս չկա։ Բայց այժմ նա այլ կարծիքի է. «Փառք Աստծո, Հայաստանում այդ հույսը կա»:
ԵԽԽՎ ներկայացուցիչ Ալեքսանդր Պոսյեն նկատեց, որ թավշյա հեղափոխությունից հետո այս ընտրությունները կայացան ազատ պայմաններում։ Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ն դիտարկել է Հայաստանում բոլոր ընտրությունները և չնայած բարդ ընտրական համակարգի, սոցիալական ցանցերի միջամտություններին, չկարգավորված ընտրակարգին, Հայաստանում «ընտրությունները բարեհաջող են անցել»։
Պոսյեն նշեց, որ Հայաստանին անհրաժեշտ են ընտրական բարեփոխումները ու դրանց անցկացնելուն կաջակցեն Վենետիկի հանձնաժողովն ու ԵԽԽՎ-ն։

Դիտվել է՝ 356

Մեկնաբանություններ

Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»
Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում