Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Օսլոյում շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակը

Օսլոյում շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակը
10.12.2018 | 21:38

Օսլոյի քաղաքապետարանում կայացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների պարգևատրման արարողությունը: Մրցանակակիրները Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից բժիշկ-գինեկոլոգ Դենիս Մուկվեգը և Իրաքից Նադյա Մուրադն են: Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը դափնեկիրների անունները հրապարակել էր հոկտեմբերին: Նրանք պարգևատրվել են զինված հակամարտությունների ժամանակ սեռական բռնությանը վերջ տալուն ուղղված ջանքերի համար: Մրցանակային ֆոնդը կազմել է 10 մլն շվեդական կրոն (մոտ 1 մլն ամերիկյան դոլար):

Դիտվել է՝ 325

Մեկնաբանություններ