Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության և ժողովրդի իշխանության բացառիկ հաղթանակը դարձան

Նիկոլ Փաշինյան. Արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության և ժողովրդի իշխանության բացառիկ հաղթանակը դարձան
11.12.2018 | 12:23

Հայաստանում դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության և ժողովրդի իշխանության բացառիկ հաղթանակը դարձան` երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։


«Ընտրություններին հետևած միջազգային դիտորդները բացառիկ և աննախադեպ բարձր գնահատական են տվել մեր ընտրությունների արդյունքներին՝ ըստ էության արձանագրելով խորհրդարանական արտահերթ ընտրությունների ազատ, արդար թափանցիկ և ժողովրդավարական լինելու փաստը։ Սա աննախադեպ իրադարձություն է երրորդ Հանրապետության պատմության մեջ, և ես համարում եմ, որ սա իսկապես Հայաստանի, Հայաստանի ժողովրդի, Հայաստանի քաղաքացու կարևորագույն նվաճումն է», - ասել է Փաշինյանը։ Նա ընտրությունները կարևոր և բացառիկ է գնահատել ապրիլ-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքներն արձանագրելու առումով։


«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս ընտրություններում կրկին վստահության քվե տվեցին մեզ, կրկին վստահության քվե տվեցին «Իմ քայլը» դաշինքին։ Ես ուզում եմ ասել, որ այդ վստահության քվեն բացառիկ պարտավորեցնող է, և մենք գիտակցում ենք, որ ահա եկել է օրուգիշեր աշխատելու և ժողովրդի վստահությունն արդարացնելու ժամանակը, և որևէ կասկած չկա, որ մենք ամբողջությամբ նվիրված ենք այդ առաքելությանը», - ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ առաջիկայում տեղի կունենան Աժ-ի, նրա մարմինների, կառավարության ձևավորումը և նոր թափով կսկսեն բոլոր նախընտրական ծրագրերի իրագործումը, որոնցով հանդես են եկել այս ընտրություններում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում։


«Ես ուզում եմ շնորհավորել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն՝ ընտրություններում իրենց արձանագրած արդյունքների համար։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին խորհրդարանական այս ընտրություններում և ուզում եմ հավաստիացնել, որ «Իմ քայլը» դաշինքը կփորձի ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնց նախընտրական քաղաքական ուժերը չեն հաղթահարել խորհրդարանում հայտնվելու համար անհրաժեշտ արգելքը», - ասաց Փաշինյանը։

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ