«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Իմ քայլը» դաշինքը կոալիցիայի անհրաժեշտություն չի տեսնում

«Իմ քայլը» դաշինքը կոալիցիայի անհրաժեշտություն չի տեսնում
11.12.2018 | 12:24

«Իմ քայլը» դաշինքի ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Լենա Նազարյանը «անառարկելի» է բնորոշում իր թիմի հաղթանակը․ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական այս ուժը ստացել է ընտրողների ձայների ավելի քան 70 տոկոսը։ «Ինձ համար ամենակարևորը այն է, որ մարդիկ, առանց որևէ ազդեցության՝ իրենց ընտրական կամքի ձևավորման վրա, գնացել և կատարել են ընտրությունը», - ասում է Նազարյանը: Արտահերթ ընտրությունների մասնակցության ցուցանիշը բարձր չէր. Հայաստանի 2 միլիոն 592 հազար 479 ընտրողների 48,63 տոկոսն է գնացել ընտրատեղամասեր։

«Իրական մասնակցություն էր․ մենք, երկար տարիներ մասնակցելով ընտրությունների, անընդհատ չէինք կարողանում հասկանալ ի վերջո քաղաքացիների որ տոկոսն է մասնակցում ընտրությունների, որովհետև մոտիվացիան, շատ դեպքերում, լինում էր ընտրակաշառքը կամ մարդկանց տարբեր ազդեցությունների տակ թողնելով բերում էին ընտրատեղամաս և ստիպում, որ մասնակցեն ընտրությունների»` մեկնաբանեց Նազարյանը: Նրա խոսքով` ԱԺ անցած որևէ այլ ուժի հետ չեն պատրաստվում կոալիցիա կազմել. «Մենք ունենք մեծամասնություն Ազգային ժողովում և որևէ այլ ուժի հետ կոալիցիա կազմելու ոչ ցանկություն, ոչ անհրաժեշտություն չկա»:

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ