Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նաիրա Զոհրաբյան. Որտեղի՞ց ԼՀԿ-ի աշխատավարձով ապրող, շարքային պատգամավորներին նման հսկայական ֆինանսական միջոցներ

Նաիրա Զոհրաբյան. Որտեղի՞ց ԼՀԿ-ի աշխատավարձով ապրող, շարքային պատգամավորներին նման հսկայական ֆինանսական միջոցներ
11.12.2018 | 12:26

Ձայների 8.27 տոկոսով խորհրդարան անցած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լինելու է ձեր ձայնը խորհրդարանում և հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանը՝ շարունակելու է լինել ժողովրդի կողքին»: Նա չի հստակեցրել՝ 7-րդ գումարման խորհրդարանում կուսակցությունը որպես ընդդիմադի՞ր ուժ է հանդես գալու, թե ոչ։ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ հարցը դեռ պետք է քննարկեն․ «Երբ մեր քաղաքական խորհուրդը կքննարկի այդ հարցը, երբ պարզ կլինի խմբակցության կազմը և, ընդհանրապես, բազմաթիվ ներկուսակցական խնդիրներ կքննարվեն, քաղխորհուրդը, կարծում եմ, պատշաճ պահի նման դիրքորոշմամբ հանդես կգա»:


Գագիկ Ծառուկյանը շնորհավորել էր ոչ միայն հաղթող «Իմ քայլը» դաշինքին, այլև «Լուսավոր Հայաստանին», իսկ «Լուսավոր Հայաստանը» մտահոգություն է հայտնում, որ՝ «անգամ հեղափոխությունից հետո խոշոր բիզնեսն և քաղաքականությունը շարունակում են մնալ քաղաքական խրոնիկ հիվանդ համակարգի հետևանք»: «Եվ ես վստահ եմ՝ եթե կառավարության այն հիմնադրույթը, որը կապված էր բիզնեսի և քաղաքականության տարանջատման հետ իրացվեր այս 6 ամիսների ընթացքում, «Լուսավոր Հայաստանը» միանշանակորեն կլիներ երկրորդ քաղաքական միավորը», - ասուլիսում ասել է Էդմոն Մարուքյանը և առաջարկել համեմատել ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի ծախսած գումարները քարոզարշավի ընթացքում. «Ահավոր մեծ ռեսուրս է դրվել, սարսափելի հակաքարոզչություն է իրականացվել մեր դեմ և, բնականաբար, դա իր ազդեցությունն ունեցել է: Որքան էլ մենք ասենք, որ ժողովուրդը ուշադրություն չի դարձնում, բայց դա նստվածք է տալիս: Չէ՞ որ մեկին մի բան ես ասում, թեկուզ սուտ, այդ հարցն էլ որ հնչեցնես՝ դա նստվածք է տալիս մարդկանց մոտ: Եվ այդ հակաքարոզչությունն էլ իր ազդեցությունն ունեցել է»: Նաիրա Զոհրաբյանը հակադարձում է՝ ԼՀԿ-ն հետևողականորեն փորձում է քաղաքական արևի տակ տեղ գտնել հայացքն ուղղելով «Բարգավաճ Հայաստանին»․ «Եթե խոսում են բիզնեսի և քաղաքականության սերտաճման մասին, ապա ես իմ քարոզարշավը անցկացրել եմ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, որտեղ բավականին թանկ, ծանրակշիռ քարոզարշավը իրականացրել է հենց «Լուսավոր Հայաստանը»: Եթե դա ինձ հետաքրքրեր, ապա ես հարց կուղղեի «Լուսավոր Հայաստանին», թե որտեղից իրենց՝ աշխատավարձով ապրող, շարքային պատգամավորներին նման հսկայական ֆինանսական միջոցներ»: «Լուսավոր Հայաստանը» արդեն հայտարարել է՝ խորհրդարան են գնում ընդդիմություն դառնալու վճռականությամբ:

Դիտվել է՝ 523

Մեկնաբանություններ