Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԵԱՀԿ. Ընտրություններում հաղթողը Հայաստանի ժողովուրդն է

ԵԱՀԿ. Ընտրություններում հաղթողը Հայաստանի ժողովուրդն է
11.12.2018 | 12:27

Հայաստանը մինչև այսօր նման ընտրություններ չէր ունեցել` ասուլիսում ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրշուլա Գաչեկը՝ ներկայացնելով ԱԺ արտահերթ ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության գնահատականը: Վերջնական զեկույցը կհրապարակեն շաբաթներ անց, եվրոպացի դիտորդները առաջին տպավորություններն էին կիսում, գնահատում էին «ազատ, թափանցիկ, շատ լավ-կազմակերպված, առանց ճնշումների»: «Այսօր մենք նշում ենք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի տարեդարձը և Հայաստանի ընտրությունների մեր գնահատականն այն է, որ մարդու հիմնարար իրավունքները պահպանվել են», - նշեց Ուրշուլա Գաչեկը: Նախնական եզրակացության մեջ նշված է․«Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը, ինչը պետք է պահպանվի ընտրական հետագա բարեփոխումների ժամանակ: Քաղաքական բաց բանավեճը, այդ թվում ԶԼՄ-ներում, նպաստել է աշխույժ քարոզարշավի անցկացմանը՝ չնայած առցանց սադրիչ հռետորաբանության դեպքերը մտահոգության տեղիք են տվել: Կանխամտածված ընտրախախտումների, այդ թվում՝ ընտրակաշառքի և ընտրողների վրա ճնշումների ընդհանուր բացակայությունը իրական մրցակցության հնարավորություն է ընձեռել»»:


Զեկույցում նշվում է, որ չնայած կարճ ժամկետների՝ ընտրությունները լավ էին կազմակերպված, ընտրությունների օրն ընթացել է հանգիստ և խաղաղ, առանց ընտրողների հանդեպ ճնշումների և ահաբեկումների:
«Երեկվա ընտրությունների հաղթողը Հայաստանի ժողովուրդն է», - երեկվա ասուլիսում ընդգծեց ԵԱՀԿ հատուկ համակարգող Պետեր Օսուսկին՝ շարունակելով․ «Այսօրվա իշխանությունները հայտնել են քաղաքական կամք իրականացնելու ազատ և արդար, հավասար պայմաններում ընտրություններ և չեն խրախուսել քվեների առքուվաճառքը: Սա ողջունելի փոփոխություն է: Բայց ամեն դեպքում լրացուցիչ փոփոխություններ են անհրաժեշտ և այդ առումով մեր կազմակերպությունը որոշակի հանձնարարություններ, առաջարկություններ է արել, որոնք կցանկանայի իրականացվեին: Երեկվա ընտրությունների հաղթողը հստակորեն Հայաստանի ժողովուրդն է: Իրականում Հայաստանի այս ընտրությունները բերել են լավ էներգիա: Ավարտելով խոսքս ընդգծեմ ժողովրդավարությունը հնարավոր չէ առանց վստահության և ինձ համար հաճելի է նշել, որ ընտրությունների ժամանակ կար հանրության լայն վստահություն և սա է այս ընտրությունների հիմնական բնութագիրը»:

Դիտվել է՝ 427

Մեկնաբանություններ