Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արթուր Վանեցյանը կարող է նշանակվել առաջին փոխվարչապետ

Արթուր Վանեցյանը կարող է նշանակվել առաջին փոխվարչապետ
11.12.2018 | 12:30

«Ժամանակը» գրում է. «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կարող է նշանակվել առաջին փոխվարչապետ, Արարատ Միրզոյանը, ըստ ամենայնի, կընտրվի ԱԺ նախագահ: ԱԱԾ տնօրեն կնշանակվի Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը: Նա ԱԱԾ կադր է, աշխատանքային կարիերան սկսել է որպես խորհրդային ՊԱԿ-ի սպա, 2007-2013թթ. զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը»:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ