Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նախարարները փափագում են գնալ խորհրդարան

Նախարարները փափագում են գնալ խորհրդարան
11.12.2018 | 12:35

«Հրապարակը» գրում է. ««Իմ քայլը» դաշինքի ցուցակում հայտնված գործադիրի անդամների մեծ մասը փափագում է գնալ խորհրդարան՝ չվերադառնալով կառավարություն։ Այս ամիսներին նրանցից շատերը հասկացել են, որ մի կողմից դա իրենց ուժերից վեր աշխատանք է, մյուս կողմից՝ մեծ է հավանականությունը, որ կհարուցեն Նիկոլ Փաշինյանի զայրույթը և կկորցնեն վստահությունը՝ հայտնվելով խաղից դուրս։ Ուստի ամենաանշառն ԱԺ պատգամավորի կարգավիճակն է՝ կարգավիճակ, գործուղումներ, բարձր աշխատավարձ, 0 պատասխանատվություն»:

Դիտվել է՝ 493

Մեկնաբանություններ