Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և չի ձգտում դեպի ՆԱՏՕ

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և չի ձգտում դեպի ՆԱՏՕ
11.12.2018 | 12:36

Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքայի հետ, բայց առանց Լեռնային Ղարաբաղին վերաբերող նախապայմանների` օտարերկրյա լրագրողների հետ ասուլիսում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։


«Մենք պատրաստ ենք ուղիղ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանների և հույս ունենք, որ Թուրքիան նույն դիրքորոշումը կունենա։ Բայց Թուրքիայի հետ հարաբերությունները կապված են Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, երրորդ պետության։ Ես նկատի ունեմ Ադրբեջանը», - ասել է նա։ Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ կազմում է և չի ձգտում դեպի ՆԱՏՕ, բայց հարաբերությունները կպահի դաշինքի հետ։ «Մենք ՀԱՊԿ անդամ ենք: Մենք գործընկեր ենք և ՌԴ-ի, և ԵՄ-ի հետ և չենք գտնվում որևէ մեկի ազդեցության տակ», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 461

Մեկնաբանություններ