«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարարությունը

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարարությունը
11.12.2018 | 12:37

ԱՄՆ պետքարտուղարությունը շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:


Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդների գնահատականը: «ԱՄՆ-ը միանում է ԵԱՀԿ նախնական գնահատականին, համաձայն որի ընտրական գործընթացը վայելում է հասարակության լայն վստահությունը և համապատասխանում է հիմնարար ազատություններին: Այս տարին Հայաստանի համար կարևորագույն փոփոխություններ նշանավորեց: 27 տարի շարունակ ԱՄՆ-ը ձգտել է աջակցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և հաստատությունների զարգացմանը, և մենք կշարունակենք դա անել ապագայում: Մենք ակնկալում են համագործակցել Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ՝ խորացնելով մեր երկկողմ գործընկերությունը և համագործակցությունը, ամրապնդելով օրենքի գերիշխանությունն ու ժողովրդավար հաստատությունները, պայքարելով կոռուպցիայի դեմ, զարգացնելով առևտուրն ու ներդրումները և ապահովելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը», - ասված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 447

Մեկնաբանություններ