ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Պատգամավորների 3/5-ի հարցը լուծված է

Պատգամավորների 3/5-ի հարցը լուծված է
11.12.2018 | 12:39

«Հրապարակը» գրում է. «Նոր պառլամենտում «Իմ քայլը» կունենա բացարձակ մեծամասնություն՝ 88 մանդատ, և ինչպես ասել է Նիկոլ Փաշինյանը՝ որևէ խնդիր չեն ունենա օրենսդրական նախագծեր ընդունելու առումով։ Կարևորագույն որոշումների՝ վարչապետի ընտրության, սահմանադրական փոփոխությունների, ռազմական դրության, պատերազմի հայտարարման համար անհրաժեշտ որակյալ մեծամասնության՝ 2/3-ի քվեն, այս պառլամենտի դեպքում՝ 66 ձայն։ Մի շարք կարևորագույն մարմինների՝ ԲԴԽ, գլխավոր դատախազ, ՄԻՊ ղեկավար ընտրվելու համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-ի քվեն, այս պարագայում՝ մոտ 88 ձայն։ «Այնքան, որքան ունի «Իմ քայլը», ասել է թե՝ կատարվել է ոսկերչական հաշվարկ, չնայած իշխանությունների համար՝ ոչ «Լուսավորի», ոչ էլ ԲՀԿ-ի հետ կապված որևէ խնդիր չի կարող լինել՝ պակասող ձայները լրացնելու մասով»,- ասաց մեր զրուցակից սահմանադրագետը։


Հնարավո՞ր է առժամանակ հետո այդ մեծ կոնգլոմերատի՝ «Իմ քայլը»դաշինքի տրոհում տեղի ունենա, ինչպես եղավ 90-ականներին «Հանրապետություն» դաշինքի, հետագայում՝ կոալիցիաների, «Միասնություն» դաշինքի դեպքում, ինչն էլ կարող է նոր վարչապետի ընտրության հանգեցնել։ «Այդ հնարավորությունը զրոյական է․ հիշենք, որ վարչապետը ևս ընտրվում է պարզ մեծամասնությամբ՝ նախկին պառլամենտում 53, այժմյան պառլամենտում՝ 66 ձայնով։ Եթե անգամ «Իմ քայլը» տրոհվի, դուրս եկած պատգամավորներն այլ ֆրակցիա մտնել չեն կարող, կարող են դառնալ միայն անկախ պատգամավորներ»:

Դիտվել է՝ 550

Մեկնաբանություններ