«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.12.2018 | 12:41

Գերմանիայի Դաշնային Հանրապետությա նկանցլեր Անգելա Մերկելը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին.

«Հարգելի պարոն վարչապետ, ընտրություններում Ձեր հաղթանակի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը մեծ հետաքրքրությամբ հետևել է այս տարի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությանը։ Մենք ցանկանում ենք այսուհետ ևս մեր աջակցությունը հայտնել Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումների իրականացմանը և վերահաստատել Երևան իմ այցի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունը՝ մեր հարաբերությունների խորացման վերաբերյալ։ Այս ամենի համատեքստում ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ հետ մոտ ապագայում։


Սրտանց՝
Դր. Անգելա Մերկել
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր»:

Դիտվել է՝ 509

Մեկնաբանություններ