Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ֆրանսիացիների մեծ մասը կարծում է, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիաները պետք է դադարեցվեն

Ֆրանսիացիների մեծ մասը կարծում է, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիաները պետք է դադարեցվեն
11.12.2018 | 12:45

Ֆրանսիացիների մեծ մասը կարծում է, որ նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկից հետո բողոքի ցույցերը պետք է դադարեցվեն` վկայում OpinionWay ընկերության սոցհարցման արդյունքները: Դեկտեմբերի 10-ին Մակրոնը հայտարարել էր երկրում արտակարգ տնտեսական և սոցիալական դրության ռեժիմ մտցնելու մասին, խոստացել բարձրացնել նվազագույն աշխատավարձի շեմը, ցածր կենսաթոշակների, արտաժամյա աշխատանքի և տարեկան պարգևավճարների դեպքում վերացնել պահումները: Նա հատուկ միջոցառումների փաթեթ է ներկայացրել 2000 եվրոյից պակաս թոշակ ստացողներին աջակցելու համար, հորդորել է գործատուներին աշխատողներին տարեկան պարգևավճարային աշխատավարձեր վճարել: Նախնական հաշվարկի համաձայն՝ Մակրոնի առաջարկած միջոցառումների իրականացումը 8-9 մլրդ եվրո կարժենա:


Մակրոնի ելույթից հետո սոցհարցում է անցկացվել, ֆրանսիացիներին խնդրել են գնահատել նախագահի առաջարկները և կարծիք հայտնել երկրում ծավավող բողոքի ակցիաների վերաբերյալ: Կարծիքները գրեթե հավասար են բաշխվել. 50%-ի կարծիքով՝ Մակրոնի ելույթը համոզիչ չի եղել, իսկ 49%-ը ուղերձը դրական է գնահատել, մեծամասնությունը (60-78%) կարծում է, որ նախագահի առաջարկած հակաճգնաժամային միջոցառումները համապատասխանում են ցուցարարների պահանջներին: Հարցմանը մասնակցածների կեսից ավելին՝ 54%-ը, կարծում է, որ այժմ «դեղին անթև բաճկոնների» բողոքի ցույցերը պետք է դադարեցվեն:


«Դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն այդ քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, մեծ թվով անարխիստներ երկրի տարբեր հատվածներից:

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ