Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պուտինը նաև ԳԴՀ-ի գաղտնի ոստիկանության աշխատակից է եղել

Պուտինը նաև ԳԴՀ-ի գաղտնի ոստիկանության աշխատակից է եղել
12.12.2018 | 13:36

Սովետական ԿԳԲ-ի նախկին սպա, Կրեմլի ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինը Բեռլինյան պատի փլուզումից առաջ նաև տխրահռչակ Stasi-ի («Շտազի»)՝ ԳԴՀ գաղտնի ոստիկանության աշխատակից է եղել` գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել գերմանական արխիվներում, գտնվել է 1985-ի դեկտեմբերի 31-ին մայոր Պուտինին տրված Stasi-ի վկայականը։

Այդ ժամանակ Պուտինը 33 տարեկան էր: Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ, վկայականի վրա կա նրա ստորագրությունը: «Այդ վկայականը, մասնավորապես, կարող էր օգնել նրան՝ գործակալներին հավաքագրելու հարցում: Այդպիսով Պուտինը ստիպված չէր լինի բացահայտել, որ ԿԳԲ-ի աշխատակից է», - գերմանական Bild պարբերականի հետ զրույցում պարզաբանել է դրեզդենյան արխիվի տնօրեն Կոնրադ Ֆելբերը: Գերմանիայում սա համարում են փոքրիկ սենսացիա, քանի որ Պուտինի անունը երբեք չէր նշվում այն փաստաթղթերում, որոնք տրվում էին խորհրդային զինծառայողներին: Կրեմլը չի հերքել տեղեկատվությունը: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, հայտարարել է, որ այդ ԿԳԲ-ն և Stasi-ին գործընկերային ծառայություններ էին, և ենթադրաբար չի բացառվում վկայականների փոխանակումն այդ երկու կառույցների միջև։ Անհայտ է, թե ինչու է Պուտինը, մինչև Մոսկվա վերադառնալը, ոչնչացնելու փոխարեն վերադարձրել Stasi-ի վկայականը:

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ