Ադրբեջանի խորհրդարանի նոր կազմի առաջին նիստում Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկն անվանել է «պարզունակ» և «անհամարժեք»։ «Բոլոր չհամաձայնեցված դրույթները բացառվել են նրանց խաղաղության պայմանագրի տարբերակից։ Մի շարք պահեր հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել»,- հավելել է Ալիևը:               
 

Այսօր և վաղը՝ տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Այսօր և վաղը՝ տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
12.12.2018 | 13:38

Դեկտեմբերի 12-13-ը Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին կնվազի 4-6 աստիճանով:


Երևանում դեկտեմբերի 12-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ, դեկտեմբերի 14-16-ը՝ առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Գավառի, Թալինի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Արթիկ-Արագած ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Դիտվել է՝ 366

Մեկնաբանություններ