Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թեհրանը բողոք է հայտնել` Իրանի քաղաքացիների նկատմամբ Վրաստանի անհարգալից վերաբերմունքի պատճառով

Թեհրանը բողոք է հայտնել` Իրանի քաղաքացիների նկատմամբ Վրաստանի անհարգալից վերաբերմունքի պատճառով
12.12.2018 | 13:46

Իրանում Վրաստանի դեսպան Իոսեբ Չախվաշվիլիին ԱԳՆ են հրավիրել: Պատճառը Թբիլիսիի իրանցի քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է, փոխանցում է Tansim-ը: Վրաստանի դեսպանի հետ զրույցում ԻԻՀ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան կոշտ բողոք է հայտնել Իրանի քաղաքացիների նկատմամբ վրացի սահմանապահների «անպատշաճ վերաբերմունքի» համար: Դեսպանն ափսոսանք է հայտնել այդ առնչությամբ և խոստացել է մեկնել Թբիլիսի՝ անձամբ հետաքննելու կատարվածը:


Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բարսամ Քասեմին երկուշաբթի հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում իրանցիներին խորհուրդ է տրվում խուսափել Վրաստան մեկնելուց:
Օրեր առաջ վրացի սահմանապահները թույլ չեն տվել Իրանի 200 քաղաքացու երկիր մուտք գործել՝ չնայած նրանք ունեցել են ահնրաժեշտ փաստաթղթերը:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ