Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է թուրք լրագրողներին

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է թուրք լրագրողներին
12.12.2018 | 13:47

Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Երևանում գտնվող թուրք լրագրողները հանդիպել են ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի հետ: «Anadolu» գործակալության կայքում հրապարակված «ՀՀ արտգործնախարար Մնացականյան. ցանկանում ենք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները» խորագրով հրապարակման մեջ մանրամասներ են ներկայացվել հանդիպման ընթացքում նախարարի արտահայտած տեսակետներից: Ըստ հրապարակման՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նախարար Մնացականյանը նշել է, որ երկու երկրների բանակցություններին նոր դինամիկա կհաղորդվի:

«Մենք ցանկանում են կարգավորել Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները և այդ հարցում շարունակականությունն ենք գերադասում: Երկու երկրների միջև նախկինում տհաճ դեպքեր են եղել, սակայն մենք առանց նախապայմանների պատրաստ ենք բանակցել: Եթե անգամ դժվար է թվում, այնուամենայնիվ, երկու երկրների միջև պետք է նոր ուղի գծել»,- նշել է Մնացականյանը: Նախարարը շեշտել է, որ հայերը թուրքերի հանդեպ նախապաշարմունք չունեն և դեմ են խտրականությանը:


«Մենք հարևան երկրներ ենք և խնդիրները լուծելու համար բավականաչափ ներուժ ունենք: Մենք կողմ ենք լուծման համար երկխոսություն սկսել»,- ըստ թուրքական աղբյուրի, ասել է Մնացականյանը՝ ավելացնելով, որ անցյալում երկու երկրների միջև տեղի ունեցածը չպետք է կրկնվի: Անդրադառնալով հետընտրական Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ նախարարն ասել է. «Մենք Ռուսաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի, մեր հարևաններ Վրաստանի և Իրանի հետ լավ հարաբերություններ ունենք: Միաժամանակ լավ հարաբերություններ ունենք աշխարհի մյուս ծայրում գտնվող Չինաստանի, Ճապոնիայի և այլ ասիական երկրների հետ: Սակայն մեր առաջնային և ամենակարևոր առաջնահերթությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումն է: Մենք Հայաստանի անվտանգության քաղաքականությունը ձևավորելու հարցում շատ ուշադիր ենք»: Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ արցախյան հակամարտության առնչությամբ նախարար Մնացականյանը նշել է, որ նոր կառավարությունը ձևավորման պահից՝ մայիսից սկսած, ԼՂ հարցում նոր լուծում է փնտրում և այս հարցում բանակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ: Հիշեցնելով, որ վարչապետ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, իր և Ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումների մասին՝ նախարարն ասել է, որ Հայաստանը ցանկանում է խնդիրը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծել և խաղաղությունն ապահովելու համար բավականաչափ ներուժ ունի: Մնացականյանը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նման երկրների մասնակցությամբ ազդեցիկ դիվանագիտությունն օգտակար կլինի: Այդ առնչությամբ, ըստ թուրքական գործակալության, Մնացականյանն ասել է հետևյալը.
«Եվ լարվածությունը, և ատելության խոսքը նվազեցնելու այս երկրների ջանքերը շատ կարևոր են: Հայաստանի առաջնահերթությունն անվտանգությունն է և ԼՂ-ի կարգավիճակը»:ՀՀ քաղաքականության մեջ մեծ փոփոխությունների մասին խոսելիս Մնացականյանն ասել է. «Քաղաքական գործիչների նոր սերունդն ավելի լայնախոհ է: Ինձ հույս է ներշնչում այն, որ երիտասարդ քաղաքական գործիչները պատասխանատու են և տրամաբանված են գործում: Մենք համբերատար ենք և անցյալի սխալ քաղաքականությունը չենք շարունակելու»:

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ