Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրանը ողջունել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հարաբերությունների ընդլայնման հույս հայտնել

Իրանը ողջունել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հարաբերությունների ընդլայնման հույս հայտնել
12.12.2018 | 13:49

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին ողջունել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները ավելի կխորանան` հայտնում է իրանական «Մեհր» գործակալությունը: Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ նկարագրելով դրանք որպես հարևան երկրում ժողովրդավարական փոփոխությունների տենդենց: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի նոր կառավարության ձևավորումից հետո հայ-իրանական հարաբերություններն ավելի կընդլայնվեն: Շեշտելով, որ հարևանների հետ հարաբերությունները յուրահատուկ տեղ ունեն Իրանի արտաքին քաղաքականության մեջ, քանի որ դրանք որոշիչ նշանակություն ունեն տարածաշրջանի բոլոր երկրների կայունության, բարգավաճման և անվտանգության համար՝ Ղասեմին նկատել է, որ հաստատված են խորը մշակութային և պատմական կապեր Իրանի և նրա բոլոր հարևանների միջև, որոնք մեծ նշանակություն ունեն Իրանի համար:

Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ