ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

ՄԹ կառավարությունն ակնկալում է սերտորեն գործակցել Հայաստանի նոր կառավարության և խորհրդարանի հետ

ՄԹ կառավարությունն ակնկալում է սերտորեն գործակցել Հայաստանի նոր կառավարության և խորհրդարանի հետ
12.12.2018 | 23:27

Միացյալ Թագավորությունը ողջունում է միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը, որ 2018-ի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում «անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը»` ասված է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Ալան Դանքնի հաղորդագրությունում։


ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Ալան Դանքնն ասել է․«Այս ընտրությունները Հայաստանի ժողովրդավարական զարգացման նոր կարևոր փուլ են նշանավորում։ Ես շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին տպավորիչ հաղթանակի համար, Աժ անցած մյուս կուսակցություններին: ՄԹ կառավարությունն ակնկալում է սերտորեն գործակցել Հայաստանի նոր կառավարության և խորհրդարանի հետ՝ աջակցելով ժողովրդավարական կառույցների հետագա ամրապնդմանը և քաղաքական ու տնտեսական հավակնոտ բարեփոխումներին՝ ի նպաստ հայ ժողովրդի»։

Դիտվել է՝ 335

Մեկնաբանություններ