Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արմեն Գևորգյանին երեք նոր մեղադրանք է առաջադրվել

Արմեն Գևորգյանին երեք նոր մեղադրանք է առաջադրվել
12.12.2018 | 23:29

Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին բարձր պետական պաշտոններ զբաղեցրած, 2008-ի մարտի 1-ի զարգացումների ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանին Հատուկ քննչական ծառայությունը 3 նոր մեղադրանք է առաջադրել։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, փոփոխվել է և առաջադրվել է նոր մեղադրանք՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացած եկամուտներն օրինականացնելու՝ այսինքն փողերի լվացման համար։


ՀՔԾ֊ն մեղադրանքները երեկ է ներկայացրել և պաշտպանական կողմը դեռ չի հասցրել ծանոթանալ դրանց բովանդակությանը։ «Արմեն Գևորգյանը մեղադրանքին ծանոթ է, արդեն հայտնել է իր դիրքորոշումը, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Բնականաբար, գտնում ենք, որ առաջադրված մեղադրանքները մտացածին են և իրականությանը չեն համապատասխանում»` ասել է Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Ներկայացնելով երեք նոր մեղադրանք՝ Հատուկ քննչական ծառայությունը Արմեն Գևորգյանին 2 ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, սակայն այսօրվա դատական նիստը հետաձգվեց պաշտպանական կողմի խնդրանքով՝ կալանավորման հիմքերին ծանոթանալու համար։ Դատարանը հարցը կքննի վաղն առավոտյան։

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ