«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

Քաշքշոց ու լեզվակռիվ Վրաստանի խորհրդարանում

Քաշքշոց ու լեզվակռիվ Վրաստանի խորհրդարանում
12.12.2018 | 23:29

«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից ընդդիմադիր պատգամավոր Նիկի Մելիան խոսելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին, ասել է, որ ընտրությունները կեղծվել են:

«Պատրիոտների դաշինք»-ից պատգամավոր Իրմա Ինաշվիլին մի քանի անգամ փորձել է ընդհատել նրան ու կոպտել, թե «ձայնդ կտրի ու սուս մնա»: Ինաշվիլին մոտեցել է Մելիային ու սեղանի թղթերը շպրտել նրա դեմքին: Խորհրդարանի նախագահ Իրաքլի Կոբախիձեն պատգամավորներին մի քանի անգամ կոչ է արել հանդարտություն պահպանել, հանդիմանելով ընդդիմադիր պատգամավորին՝ թե Նիկի Մելիան կրկես է սարքում: «Ազգային շարժումը չի կարողանում հաշտվել դառը պարտության հետ, որը մենք նրանց խոստացել էինք, սա է նրանց իրական դեմքը»,- ասել է Կոբախիձեն: Իրավիճակը հանդարտեցրել են անվտանգության աշխատակիցները: Բայց երբ Նիկի Մելիան դահլիճից դուրս էր գալիս, իշխող «Վրացական երազանք»-ից պատգամավոր Զազա Պապուաշվիլին հարվածել է նրան: Խորհրդարանի նախագահը տեխնիկական ընդմիջում է հայտարարել:

Դիտվել է՝ 401

Մեկնաբանություններ