Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանի ավտոճանապարհներին ձյուն և բուք է, Լարսը փակ է

Հայաստանի ավտոճանապարհներին ձյուն և բուք է, Լարսը փակ է
12.12.2018 | 23:30

Այսօր ժամը 15-ի դրությամբ Ապարանի, Արագածի, Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Մեղրու լեռնանցքում և Ապարանի տարածաշրջանի Քուչակի ավտոճանապարհներին բուք է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Բքի պատճառով լեռնանցքը մարդատար մեքենաների համար դժվարանցանելի է, ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Ժամը 14:30-ի դրությամբ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

Դիտվել է՝ 364

Մեկնաբանություններ