Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վիգեն Չալդրանյանը թատրոնի տնօրենի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Վիգեն Չալդրանյանը թատրոնի տնօրենի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
12.12.2018 | 23:31

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանն այսօր Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո ազատման դիմում է ներկայացրել, որ հաստատեց նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը: Արդեն 12 օր է՝ թատրոնի դերասանները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Մինչ այդ, նա համատեղում էր գեղարվեստական ղեկավարի հաստիքը:

Դերասանների պահանջով նոյեմբերի 28-ին հրաժարականի դիմում ներկայացրեց, ու թափուր մնացած այդ պաշտոնում նշանակեց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին, նրան ևս գրկաբաց չընդունեցին: Համազգային թատրոնում թափուր են և՛ տնօրենի, և՛ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները: Թատերախումբն ունի իր թեկնածուները՝ գեղարվեստական ղեկավար՝ Նարինե Գրիգորյան, տնօրեն՝ Արման Նավասարդյան:

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ