Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ո՞վ կդառնա Մեծ Բրիտանիայի վարչապետ՝ Թերեզա Մեյի պաշտոնանկության դեպքում

Ո՞վ կդառնա Մեծ Բրիտանիայի վարչապետ՝ Թերեզա Մեյի պաշտոնանկության դեպքում
12.12.2018 | 23:34

Մինչ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քննարկում է երկրի վարչապետ Թերեզա Մեյին անվստահության քվե հայտնելու հարցը, Тhe Guardian-ը ներկայացրել է պաշտոնանկության դեպքում վարչապետի հավանական թեկնածուների ցանկը:


Առաջինը Brexit-ի գծով նախկին քարտուղար Դոմինիկ Ռաաբն է: Նրան հաջորդում են Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, Մեծ Բրիտանիայի արդարադատության նախկին նախարար Մայքլ Գոուվը, ներքին գործերի նախկին նախարար Ամբեր Ռուդը, ԱԳ նախարար Ջերեմի Հանթը, ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդը, միջազգային զարգացման հարցերով նախարար Փենի Մորդոնտը:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կարող է դեկտեմբերի 12-ին անվստահություն հայտնել վարչապետ Թերեզա Մեյին: Արդեն մեկ շաբաթ խորհրդարանում քաոսային իրավիճակ է, ընդդիմադիր օրենսդիրները չեն ցանկանում հաստատել Մեյի ներկայացրած ու Brexit-ի գործընթացը հաստատող փաստաթուղթը: Վարչապետին անվստահության քվե հայտնելու համար հավաքվել են Համայնքների պալատի անհրաժեշտ քանակությամբ օրենսդիրների դիմումներ:

Դիտվել է՝ 411

Մեկնաբանություններ