Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ժառանգության» ուղերձը

«Ժառանգության» ուղերձը
12.12.2018 | 23:36

Հայաստանի Հանրապետության մերօրյա ժամանակագրության հերթական նշաձողը՝ իրավական առումով անվիճարկելի համապետական ընտրությունների անցկացումն այլևս իրողություն է, ինչի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցությունը սրտանց շնորհավորում է ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի ընտրական շեմը հաղթահարած գործընկեր քաղաքական ուժերին, մասնավորապես «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին՝ ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման գործում ներդրած ջանքերի համար:


Միաժամանակ իրավապահ մարմիններին կոչ ենք անում հետամուտ լինել քվեարկության օրը որոշ տեղամասերից ստացված ահազանգերին շուտափույթ արձագանքելու, ընտրախախտումները բացահայտելու և իրավական ամենախիստ գնահատական տալու ակնկալիքների իրականացմանը՝ այն հաշվով, որպեսզի հետագայում իսպառ բացառվի նման երևույթների կրկնությունը:


Քաղաքական տեսանկյունից ևս Նոր Հայաստանն իրողություն է, քանի որ հանրապետության քաղաքացին ունի իր քվեով ձևավորած բարձրագույն օրենսդիր մարմին, ինչը լեգիտիմ գործադիր ատյանի՝ Կառավարության առաջնակարգ պահանջներից էր: Որպես արդի Հանրապետության ակունքներում կանգնած ուժ՝մենք վերստին փաստում ենք, որ տերն ենք դեռևս 2013-ի ապրիլի 9-ին Նոր Հայաստանին ու ՀՀ քաղաքացուն տված մեր ուխտին՝ հավատարիմ մնալու հայոց փխրուն պետականության ամրապնդման հրամայականին և բոլոր ուժերն ու միջոցները ի սպաս դնելու նորանկախ Հայրենիքի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների դիմագրավման, ազգին կենսականորեն հուզող խնդիրների լուծման առաքելությանը:

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ