Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ինչու՞ ՌԴ-ից Նիկոլ Փաշինյանին չեն շնորհավորել ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Ինչու՞ ՌԴ-ից Նիկոլ Փաշինյանին չեն շնորհավորել ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
13.12.2018 | 23:50

Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առթիվ դեռ չի շնորհավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Սա արժանացել է լրատվամիջոցների, քաղաքագետների ուշադրությանը, փորձ է արվել վերլուծել, թե արդյոք այդ քայլի մեջ որևէ ենթատեքստ կա: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ընտրություններին, նշել էր, որ տրամադրված են կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի նոր խորհրդարանի ու ձևավորվելիք կառավարության հետ՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդել մեր երկրների միջև փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում:


Հարցին` ինչու ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունից Նիկոլ Փաշինյանին չեն շնորհավորել Զախարովան պատասխանեց․ «Ինձ թվում է՝ դա նույնն է, եթե տղամարդուն հարցնես՝ «դու ինձ սիրու՞մ ես»:

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ