Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սա նշանակում է հրաժարում Աստծո պատվիրանից

Սա նշանակում է հրաժարում Աստծո պատվիրանից
14.12.2018 | 00:05

Թվում է՝ սատանան պետք է հանգիստ թողներ նրանց, ովքեր ապրում են հանգիստ, առանց Աստծո, սակայն եթե աստվածապաշտներին նա, մեղմ ասած, անհանգստացնում է, ապա անաստվածներին և աստվածամարտներին առաջարկում է իր թեկնածությունը, որովհետև մարդը, ի վերջո, կրոնական էակ է:


Բոլորին է հայտնի առաջին մարդկանց անկումը, որին հետևեց նրանց սերունդների բարոյալքումը:
Ավանդությունն ասում է, թե սատանան առաջարկում է Կայենին, որ իրեն երկրպագի, Կայենը հրաժարվում է՝ պատճառաբանելով, որ ինքը ոչ ոքի չի երկրպագում՝ ոչ Աստծուն, ոչ սատանային: Վերջինս, սակայն, առարկում է. «Աստծուն չպաշտողն ինձ է պաշտում»:
Սուրբ Գիրքը վկայում է, որ կռապաշտությունը սատանայապաշտություն է, «Հեթանոսների բոլոր կուռքերը դևեր են»:


Սատանայապաշտությունը հնագույն կրոն է, իր՝ դարերի ընթացքում ամբողջացած ծիսակարգով: Սատանան միշտ ձգտել է համաշխարհային տիրապետության. նա ցանկանում է, որ բոլորը իրեն երկրպագեն, սակայն ոչ այնքան իր փառամոլության համար, որքան հանուն իր վրեժին հագուրդ տալու և մարդկությանը կործանելու մոլուցքի:
Ինչպես նշեցինք, սատանայապաշտությունը կրոն է և ունի իր ծեսերը, որոնցից մեկը սև պատարագն է: Այն մատուցվում է կեսգիշերին, սատանայի սպասավոր քրմի կողմից: Մոմերը աշտանակներին գլխիվայր են ամրացվում: Քուրմը կրում է շքեղ զարդարված շուրջառ, որը հակառակ է հագնում: Վերցնելով աղոթագիրքը՝ քուրմը սկսում է կարդալ հակառակ կարգով՝ վերջից սկիզբ: Աստծո, Հիսուսի, Սուրբ Կույս Մարիամի սրբազան անունները կարդացվում են հակառակ կողմից: Խաչելությունը գլխիվայր է ամրացվում, կամ նետվում է գետնին՝ անարգվելու, ոտնակոխ արվելու համար: Որևէ կնոջ մերկ մարմինը զոհասեղանի դեր է կատարում: Նվիրաբերվելիք զոհը, որ ծառայում է հաղորդության ծաղրապատկերը ներկայացնելու համար, գողացված է լինում եկեղեցուց, խառնված ողջ աքաղաղի արցունքներով ու կղկղանքով, և իբր «գոյափոխվում է» Լյուցիֆերի «մարմնի և արյան»: Սև պատարագի ընթացքում Աստվածաշունչն այրում են: Ներկաները երդվում են գործել յոթ մահացու մեղքերը, խախտել տասը պատվիրանները, երդվում են ոչ մի լավ բան չկատարել: Ծիսակատարությունն ավարտվում է արյունալի խնջույքով՝ պարտադիր զոհաբերությամբ. զոհաբերում են կենդանիների, նաև՝ մարդկանց: Սատանայապաշտության ձեռնադրման գերագույն ծեսերի ժամանակ թեկնածուն ստանում է կախարդված թուր, որը նրան մշտական հաջողություն է ապահովելու: Սատանայի և նրա երկրպագուների միջև դաշինք է կնքվում, որը վավերացվում է երդվողի դաստակից վերցված արյամբ.
1. հրաժարվել քրիստոնեական դաստիարակությունից, անվանափոխվել,
2. նորից մկրտվել սադայելի անունով, հրաժարվելով կնքահորից և կնքամորից՝ նրանց փոխարինել այլ խնամակալներով,
3. ընդունել սատանայի նվիրած հագուստը,
4. կախարդական շրջանի մեջ կանգնելով՝ արտասանել հավատարմության երդումը,
5. նորընտրյալ անդամի անունը նշել «հանգուցյալների գրքում», ի տարբերություն Քրիստոսի Կյանքի Գրքի,
6. սեփական երեխաներին սատանային նվիրելու խոստում տալ, խոստանալ այնպիսի նվերներ ու արարքներ, որ նրան հաճո լինեն,
7. ամեն ինչ անել քրիստոնեությունը հեղինակազրկելու համար և այլն:
Սատանայի «եկեղեցու» ձեռնադրման երրորդ աստիճանի արարողության ժամանակ պետք է արտասանել հետևյալ երդումը. «Ամեն ինչում և ամեն ինչի համար կանեմ միայն այն, ինչ ինձ դուր է գալիս»: Սա նշանակում է՝ հրաժարում Աստծո պատվիրանից. «Մի հետևիր սրտիդ ու աչքերիդ ցանկությանը, դրանք քեզ մոլորության են տանում»: Իսկ ձեռնադրման 7-րդ աստիճանում երդվում են, թե իրենք կառաջնորդվեն «Ոչինչ ճշմարիտ չէ, ամեն բան թույլատրելի է» սկզբունքով, որը սեղմ հնչում է այսպես. «Արգելվում է արգելելը»: Եթե արգելվում է արգելելը, ուրեմն արգելվում է նաև` «արգելվում է արգելելը»: Մյուս կողմից, եթե ամեն ինչ թույլատրելի է, ինչու՞ է արգելվում արգելելը: Արգելվում է արգելել ամեն բան, որ կարող է կասեցնել մարդու և մարդկության ընթացքը դեպի անաստվածություն և ամենաթողություն:


Սատանայապաշտները դարեր ի վեր մշակել ու համակարգել են իրենց սիմվոլիկան, որն այսօր ամենաբազմազանն ու ամենաստվարն է և համալրվում է ժամանակին համընթաց: Սադայելի պաշտամունքը խիստ գաղտնի է: Ամեն դեպքում, արդարության համար պետք է նկատել, որ այդ գաղտնիությունը չեն ապահովում չարի շարքային գաղտնապահ հետևորդները, այլ դա արվում է շատ ավելի բարձր մակարդակով և շատ ավելի կազմակերպված: Սատանայապաշտական սիմվոլների շարքում եռակի վեցերի և շրջված պենտագրամաների, ձեռքերի մատների պոզանման կոմբինացիաների և այլնի կողքին շատ են նաև խաչի նշանի համադրությամբ սիմվոլները, որոնք առավել վտանգավոր են, քանզի անտեղյակ մարդկանց կարող են շփոթության մատնել և աղճատել խաչի մասին նրանց պատկերացումները:
Աստծունն ընդդեմ Աստծո. սա է սատանայի և նրա արբանյակների իրական մտայնութունը, Աստծո արարչությունը պղծել, ապստամբեցնել, հանել Արարչի դեմ` սա է սատանայապաշտության գերնպատակը:


Առաջիկայում կանդրադառնանք պատմության տարբեր հանգրվաններում սատանայապաշտության տարբեր դրսևորումներին, աշխարհի սատանայապաշտ ղեկավարների սանձարձակություններին, հասարակական և մշակութային այն ոլորտներին, որոնց վրա իր արատավոր թաթն է դրել կորստյան որդին:


Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեցկին, Գորիս

Դիտվել է՝ 1648

Մեկնաբանություններ